Հնագիտական պեղումներ և նոր ծրագրեր Քարաշամբ համայնքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քարաշամբ համայնքի մոտակայքում առկա դամբարանադաշտում ընթացող հնագիտական պեղումներ իրականացնող մասնագետների հետ հանդիպումով մեկնարկել է Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի այցելությունը հիշյալ համայնք:

Այստեղ մասնագետները մարզպետին ներկայացրել են իրենց աշխատանքների ընթացքն ու նախնական արդյունքները:

Այնուհետեւ համայնքի ղեկավար Զ. Խլղաթյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է Քարաշամբի մանկապարտեզ:

Քարաշամբի միջնակարգ դպրոցում ներկայացվել են նոր ուսումնական տարվա ընթացքում նախատեսված կրթական ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Դպրոցի պատասխանատուները ստացել են նոր ուսումնական տարին նոր լիցքերով եւ նոր ու արդյունավետ նախաձեռնություններով կազմակերպելու հանձնարարականներ:

Քարաշամբի գյուղապետարանում Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաեւ համայնքային ծառայողների աշխատանքային առօրյային, զրուցել վերջիններիս հետ, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի հետ քննարկել համայնքային մի շարք հրատապ խնդիրներ:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս