«Սերժ Սարգսյանի հանգստի մեկնելը որևէ անհանգստության առիթ չի ստեղծում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդող օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային անհանգիստ վիճակը կայունացավ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի կարծիքով, իրավիճակը բավականին խաղաղվել է, ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա: «Այս հանդիպումն անմիջապես չի կարող դրական տեղաշարժերի հանգեցնել, բայց չպետք է անտեսել այն փաստը, որ այդ հանդիպումից հետո սահմանային կրքերը հանդարտվել են»,-Armlur.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Մեր այն հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի հանգստի մեկնելը կարող է ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ տիրող իրավիճակի վրա, Ա. Ախոյանը պատասխանեց.«Եթե նախագահը մեկնել է հանգստի, նշանակում է, որ նա վստահ է երկրի կայունության հարցում: Նրա հանգստի մեկնելը որևէ անհանգստության առիթ չի ստեղծում»:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդի, որի մի մասը կանցկացնի արտերկրում:

Լուսինե Հակոբյան




Լրահոս