Հանգուցյալ Ռոբին Ուիլյամսի ներկայացուցիչ Մարա Բուքսբաումը հայտարարել է, որ դերասանը չուներ փողի հետ կապված խնդիրներ, ինչպես որ հայտնել էին մի շարք լրատվամիջոցներ:
«Ընդունում եմ կատարվածի պատճառները հասկանալու փորձերը, սակայն տեղեկություններն այն մասին, որ Ռոբինը ֆինանսական դժվարություններ ուներ, սուտ են», – նշել է նա NBC-ին տրված մեկնաբանությունում: Սակայն որոշ փաստեր, այդուհանդերձ, հակառակն են վկայում:
Ապրիլին դերասանը նախաձեռնել է Կալիֆորնիայում գտնվող իր Villa Sorriso առանձնատան վաճառքը: Դրա դիմաց Ուիլյամսը ցանկանում էր ստանալ գրեթե 30 մլն դոլար, հայտմում են տեղական լրատվամիջցները: Իսկ մեկ տարի առաջ նա խոստովանել է, որ վերադաձել է իր համար անհետաքրքիր դերերին և հեռուստասերիալներին, որովհետև որոշ հաշիվների վճարման համար գումարները չեն հերիքում: Նրա մտերիմ ընկերներից մեկը երեքշաբթի պատմել է, որ վերջին շրջանում բացի ֆինանսական գործերից, որոնք փայլուն վիճակում չէին, դերասանը որևէ այլ բանի մասին խոսել չէր կարողանում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: