Վ. Խաչիկյանի գործով ամբաստանյալը 7 մլրդ դրամի օգուտ է տվել Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի վաղ Armlur.amհայտնել էր, որ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին ևս մեկ անգամ հարցաքննել, ինչը դատարանը բավարարեց:

Վահագն Խաչատրյանն իր ցուցմունքում նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքն ընդամենը կատարել է իր աշխատանքային պարտականությունները, իր վերադասի` Վազգեն Խաչիկյանի կողմից առաջ քաշված կարգադրությունները` գրավոր կամ բանավոր:

«Տեսնելով, թե իմ վերադասն ինչպես ներկայացավ, ցանկություն հայտնեցի ցուցմունք տալ: Նախ ասեմ, որ ինձ ներկայացված տեղեկատվության մեջ ես չէի կարող տեսնել դեպոնենտներում ինչ թվեր են առկա, քանի որ դրանք մեծ մասամբ զրոյացված էին: Բարեխիղճ աշխատանքիս շնորհիվ մեծ գումարներ եմ խնայել բյուջեի համար: Պետբյուջեին յոթ մլրդ դրամի ավելացումն իմ մասնակցությամբ է եղել, ինչը քննիչները նկատել չեն ցանկանում»,- ասաց ամբաստանյալը` հավելելով, որ մյուս աշխատակիցների կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ ինքը չի ստորագրել:

Հովիկ Արսենյանի հարցին, թե ծածկագիրը տրամադրելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրվեին, ամբաստանյալը պատասխանեց, որ իր համար կարևոր էր այն, որ լիներ կենսաթոշակային վարչության եզրակացությունը, որը մակագրված էր վերադաս մարմնի կողմից:




Լրահոս