«Ռեալ»-ն այս ամառ այլևս տրանսֆերային գործարք չի կատարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է թիմի հետագա տրանսֆերային գործունեությանը:

«Այս ամառ մենք այլևս ոչ մի տրանսֆերային գործարք չենք իրականացնի: Ես արդեն իմ տրամադրության տակ ունեմ հզոր կազմ, որը կարող է պատմություն կերտել: Ինչ վերաբերում է Դի Մարիային ու Խեդիրային, նրանք մնում են ակումբում»-, նշել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ վերջերս ակտիվացել էին այն խոսակցությունները, թե «արքայական ակումբ»-ը կարող է վաճառել Անխել դի Մարիայի ու Սամի Խեդիրայի տրանսֆերները:




Լրահոս