Ինքնասպան եղած 28-ամյա Անահիտը երկու անչափահաս երեխա ուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Նորաշեն գյուղում երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել. 28-ամյա Անահիտ Ավետիսյանին հարազատները հայտնաբերել են տան նկուղում` կախված վիճակում:

Armlur.am-ին Նորաշենի գյուղապետարանից հայտնեցին, որ Անահիտն ամուսնացած էր և երկու անչափահաս երեխա ուներ. աղջիկը 2-րդ դասարանի աշակերտուհի է, տղան այս տարի պետք է դպրոց գնա:

«Նորաշենում դեռևս վարկածներ չեն շրջանառվում, բոլորին նրա այդ քայլը շատ է զարմացրել: Ամուսնու հետ էլ նորմալ հարաբերություններ ուներ. աշխատում, ապրում էին: Զարմացանք, ճիշտն ասած, մանավանդ որ ամուսնացած էր»,- ասաց գյուղապետարանի աշխատակցուհի Սուսաննան:

Վերջինս կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ Անահիտն առողջական խնդիրներ ուներ, քանի որ այլ վարկածներ գյուղում դեռևս չեն շրջանառվում:

«Ոչ ոք գյուղում նրա մասին ոչինչ չէր ասում, ոչ մի ավելորդ բան. ինքը, ճիշտն ասած, Նորաշենի աղջիկ չէր, դրսից էր եկել»,- եզրափակեց Սուսաննան:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ին հայտնեցին, որ արտաքին զննությամբ Նորաշենի բնակչուհու դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




Լրահոս