Ինչպես արդեն armlur.am-ը գրել էր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով` պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետեւի ընդլայնված կազմով հանդիպումը: