Ջանասիրաբար կաշխատեմ՝ «Բարսելոնա»-ին օգտակար լինելու համար. Չավի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին ընդգծել է, որ շարունակելու է կատալոնական ակումբում կարևոր դեր կատարել: Նրա խոսքերով՝ այդ ամենին հասնելու համար ինքը ջանասիրաբար կաշխատի:

Նախորդ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստն անցկացրել է 55 խաղ, դարձել՝ 5 գոլի հեղինակ և կատարել՝ 5 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ վերջերս նա ավարտեց իր միջազգային կարիերան:

«Իմ կարիերան հավաքականում ավարտվեց, և ես հիմա ամբողջովին կենտրոնացած եմ կատալոնական ակումբի կազմում իմ խաղի վրա: Պատրաստ եմ մրցակցության և պետք է ջանասիրաբար աշխատեմ, որպեսզի դառնամ ակումբի համար կարևոր և կատարեմ կարևոր դեր ակումբի կյանքում: Մարզիչն է որոշումներ կատարում, և ես կհետևեմ նրա կարգադրություներին», – Չավիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:




Լրահոս