«Բարսա»-ի ֆուտբոլիստները կարող են խաղին մեկնել միանգամից տանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, որ ակումբը պատրաստ է մրցաշրջանի մեկնարկին: Իսպանիայի առաջնությունում իր առաջին խաղը կատալոնական ակումբը կանցկացնի օգոստոսի 24-ին:

«Մենք անցկացրինք հիանալի շաբաթ և լիովին պատրաստ ենք Իսպանիայի առաջնության առաջին խաղին: Խաղը հեշտ չի լինելու: Նեյմարն ու Պեդրոն, հնարավոր է, մասնակցեն հանդիպմանը:

Կարծում եմ, որ ֆուտբոլիստները կարող են մնալ տանը, մինչ խաղին ուղևորվելը, և գնալ խաղին անմիջապես տանից: Իմ կարծիքով՝ դա պատրաստվելու ամենալավ տարբերակն է. այդպես ավելի լավ կլինի խաղին պատրաստվելը», – նշել է նա:

 




Լրահոս