Մասկերանոն երկարաձգեց «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն երկարաձգել է կատալոնական «Բարսելոնա»-ի հետ իր պայմանագիրը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2018թ. հունիսի 30-ը և կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Պայմանագրում նշված է նաև հրաժարագնի չափը, որը  կազմում է 100 մլն եվրո: Անձնական պայմանագրի շուրջ կողմերը համաձայնության էին եկել դեռևս մինչ աշխարհի առաջնությունը:

Մասկերանոն «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2010թ.-ից և անցկացրել 185 հանդիպում:




Լրահոս