Ծեծի ենթարկված ՀՀԿ-ականի եղբորը դուրս գրեցին հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին Ավան վարչական շրջանում դաժան ծեծի ենթարկված Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբորը` Կարեն Երեմյանին, դուրս են գրել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ ավագանու անդամի եղբայրը «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերն էր, որը 3-4 տղաների հետ վիճաբանություն էր ունեցել եւ նրան դաժան ծեծի էին ենթարկել: 37-ամյա Կարեն Երեմյանի մոտ ախտորոշվել էր պոլիտրավմա: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում շարունակվում են նյութեր նախապատրաստվել:




Լրահոս