Ժողովուրդ. Արարատի մարզպետ Լոնդիկի խնջույքը “Ռենեսանս” հյուրանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզպետ, Լոնդիկ մականունով հայտնի Էդիկ Բարսեղյանն ապրիլի 24-ին ճոխ խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է մարզի գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, տարածքային ոստիկանապետերին: Խնջույքը տեղի է ունեցել իրեն պատկանող ,Ռենեսանսե ռեստորանում: Այստեղ նա հավաքվածներին ներկայացրել է թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Կարինե Պողոսյանին` ասելով որ բոլորն այսուհետ ժամանակավորապես պետք է մի կողմ թողնեն ամեն ինչ ու աշխատեն Պողոսյանի օգտին: Արարատի մարզպետը, սակայն, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը` ասելով որ դրանք փողոցային խոսակցություններ են:




Լրահոս