Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո այսօր իր առաջին մարզումն էր անցկացրել դորտմունդյան ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել ակումբի մի քանի հանդիպում, իսկ Հայաստանի հավաքականին չի կարողանա օգնել հոկտեմբերի 11-ին կայանալիք Եվրո 2016-ի ընտրական փուլի Սերբիայի դեմ խաղում: