Մեր ժամանակներում ռուսերենի իմացությամբ որևէ մեկին չես զարմացնի: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է սեփական անուն-ազգանունը գրելուն կամ Facebook սոցցանցում տեղադրված լուսանկարի տակ մեկ-երկու բառով գրառումներ կատարելուն:
Ամեն դեպքում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը որոշել է Facebook-ում ռուսերենով ներկայանալ՝ դրանով իսկ շրջանցելով լեզվի մասին ՀՀ օրենքը, որը թեև չի արգելում սոցցանցերում օտար լեզվով գրառումներ անել, բայց և չի էլ խրախուսում: Հուսանք, որ Արդարադատության նախարարը պաշտոնական գրություններում հայերեն լեզվով է գրում: