Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ պակիստանցի աղջնակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հայտարարվել է 2014թ. խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Նրանք են պակիստանցի 17-ամյա դպրոցական Մալալա Յուսուֆզայը և 60-ամյա իրավապաշտպան Կայլաշ Սատյարտին՝ Հնդկաստանից:

Մրցանակը շնորհվել է նրանց՝ երեխաներին և դեռահասներին ճնշելու դեմ պայքարին ակտիվ մասնակցության և բոլոր երեխաների կրթության իրավունքի ոլորտում պայքարի համար:

Կալաշ Սատյարտին իր ողջ կյանքը նվիրել է այն երեխաների իրավունքների պաշտպանությանը, ովքեր ստիպված են փող վաստակել ապրելու համար:

Մալալա Յուսուֆզայը հայտնի է նրանով, որ ողջ աշխարհում հանդես է գալիս կրթություն ստանալու աղջիկների իրավունքի օգտին, ինչի համար նրան փորձել են գնդակահարել Աֆղանստանում. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս