Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆէսճեան Բարադարանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հիմնադրամի գործունեությանը, առաջիկա ծրագրերին: Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Երեւանում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի լավագույն նմուշներն է ցուցադրում Հայաստանում եւ նաեւ աշխարհին ներկայացնում հայկական մշակույթը, դարձել է երեւանցիների եւ քաղաքի հյուրերի համար սիրված ու նախընտրելի վայր: Տիկին Քեթլին Գաֆէսճեան Բարադարանը վստահեցրել է, որ կենտրոնը հավատարիմ իր առաքելությանը եւ երջանկահիշատակ Ջերարդ Գաֆէսճեանի ծրագրերին, շարունակելու է ակտիվ աշխատել, ցուցադրել ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպել կրթական ծրագրեր եւ իրականացնել կենտրոնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամին՝ հայրենանվեր բոլոր ծրագրերի իրականացման գործում: