Իշխանափոխությունն այսօր օրհասական կարևորություն ունի: Այս համոզմանն է Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, ով, սակայն, այդպես էլ չպարզաբանեց՝ ՕԵԿ-ն առաջիկա հանրահավաքվերի հարթակից իշխանափոխության պահանջ կներկայացնի, թե՝ ոչ:
Լրագրողի հարցին՝ հնարավոր է ՕԵԿ-ը հետևի Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդին, որի համաձայն՝ ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ առանձին-առանձին կարող են պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ես ըմբռնումով եմ մոտենում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Անկախ նրանից՝ շնորհակալ կլինեն, թե չեն լինի ՕԵԿ-ից, ՕԵԿ-ը կայացած ինքնուրույն քաղաքական կառույց է, և քաղաքական դաշտում ունենալով իր օրակարգը՝ ամեն ինչ անելու է, որ ծրագրերը կյանքի կոչվեն»:
«Քառյակի» մաս չկազմելու և հոկտեմբերի 10-ի հանրահավաքին չմասնակցելու մասին առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում: