Բրիտանական Լիդս քաղաքում 28-ամյա տղամարդը ձերբակալվել է Միացյալ թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնի վրա հարձակվելու փորձի համար:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքային ռատուշայի մոտ, որտեղ ելույթ էր ունենում Քեմերոնը: Տղամարդը վարչապետին է մոտեցել ճանապարհի հակառակ կողմից՝ վազքով անցնելով պահակազորի անդամներից մեկի կողքով: Մյուս թիկնապահին հաջողվել է նրան կանգնեցրել, սակայն «վազորդը», այնուամենայնիվ, կարողացել է հրել վարչապետին:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, դա երկրի առաջին դեմքի անվտանգութան պահպանության կանոնների լուրջ խախտում է:
Միջադեպի մեղավորը ձերբակալվել է, սակայն շուտով ազատ է արձակվել, քանի որ նրա գործողություններում սպառնալիք չի եղել: