Նախագահականը «ձգում է գոտիները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2015թ. պետական բյուջեով նախագահականին նախատեսված հատկացումները: Նշենք, որ նախագահականին հատկացված է 4 մլրդ 524մլն դրամ, որը 341 միլիոնով ավելի է, քան նախորդ տարին

Նա նշեց, որ հատկացումների 4 մլրդ-ից ավելին նախատեսված են աշխատավարձերի բարձրացման համար:  «Ինչպես գիտեք՝ այս տարվա հուլիսի մեկից աշխատավարձերի նոր համակարգ է ներդրվել, և մեր աշխատակիցների որոշակի մասը բարձրաստիճան պաշտոնյաներ են: 302 մլն դրամի ավելացումը պայմանավորված է դրանով: Իսկ 7 մլնի չափով ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ», – ներկայացրեց նա:

Վարդան Արամյանը ներկայացրեց նաև, որ իրենք տնտեսումներ են արել: «Մեր հաշվարկում գտնվող ավտոմեքենաներից հինգը օտարվել են, որի մեջ մտնում էր նաեւ ԱՊՊԱ-ի ծախսերը: Բացի այդ, անցյալ տարի մենք 60 մլն դրամ հավելյալ հատկացում էինք խնդրել տեխնիկական վերազինման համար, սակայն հիմա մենք մեր «գոտիները կձգենք», քանի որ բյուջեում մի փոքր լարվածություն կա», – հավելեց նա:




Լրահոս