Բրազիլական «Կորիտիանս» ֆուտբոլային ակումբը Սան Պաուլուում գերեզմանոց է բացում, որում երկրպագուները, ցանկության դեպքում, կարող են հուղարկավորվել իրենց սիրելի ֆուտբոլիստների կողքին:
Գերեզմանատունը, որը գտնվում է Սան Պաուլուի մերձակայքում և կոչվում է «Կորինտիանս՝ ընդմիշտ», նախատեսել է երկրպագուներին տրամադրել 70 հազար տեղ:
Գերեզմանոցը հուղարկավորման վայր կդառնա նաև թիմի լեգենդար խաղացողների համար: Դրանք կարժենան մի քանի հազար դոլար:
«Կորինտիանսի» ղեկավարությունը մտադիր է վերահուղարկավորել նոր գերեզմանոցում ակումբի որոշ մահացած ֆուտբոլիստների:
Էքսկլյուզիվ գերեզմանատներ ունեն նաև մի քանի այլ հարավամերիկյան ֆուտբոլային ակումբներ. տեղեկացնում է BBC-ն: