Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հոսպիտալացվել է Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկում՝ ինֆեկցիոն տենդի ախտանիշներով, տեղեկացնում է Газета.ру-ն:
Մի քանի տարի առաջ Կիրշների մոտ վահանագեղձի կարցինոմա էր հայտնաբերվել: Հետագա զննումների արդյունքում նրա մոտ քաղցկեղային բջիջներ չէին հայտնաբերվել, և հայտարարվել է, որ նախագահի ուռուցքը բարորակ է: Ավելի ուշ այն բարեհաջող հեռացվել էր:
Անցած տարեվերջին Արգենտինայի լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում էր երկրի նախագահի առողջական վիճակը: 2014թ.-ի հունվարին տեղեկություններ էին հայտնվել նրա առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն նախագահը դրանք հերքել էր: