Մխիթարյանի մոտ աճ կա. Յոահիմ Վացկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է Բունդեսլիգայի 10-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ից կրած պարտության մասին և անդրադարձել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Վատցկեն կարծիք է հայտնել, թե Մխիթարյանն ու Գյունդողանն ավելի լավ մարզավիճակում են, և դա ակումբի հաջողության բանալին է:

«2 շաբաթվա ընթացքում ես աճ եմ նկատում վերջերս խաղադաշտ վերադարձած ֆուտբոլիստների մոտ: Մխիթարյանն ու Գյունդողանն արդեն լավ մարզավիճակում են և դա մեր հաջողության բանալին է: Ինչ վերաբերում է Մարկո Ռոյսին, ապա նա իր դերակատարումն ունեցավ այս խաղում: Եթե մենք չնվաճենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա շատ բարդ կլինի Ռոյսին պահել թիմում»,- նշել է Վացկեն:




Լրահոս