Թաիլանդի Փխուկետ կղզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` 29-ամա ռուս զբոսաշրջիկը է զոհվել նոյեմբերի 3-ին: Լողափի երկայնքով ջրային մոտոցիկլ քշելու ժամանակ նա գլխով հարվածել է մեծ ալիքին:
Փրկարարները նկատել են կատարվածը և ջրից դուրս բերել զբոսաշրջիկին, ով այդ պահին գիտակցությունը կորցրած է եղել: Փրկարարները փորձել են տուժածին ուշքի բերել, ինչը չի հաջողվել: Տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն մինչ այդ նա արդեն մահացել էր: