«Ծովափոկեր»-ը վիճարկում են Բեն Լադենին սպանելու «պատիվը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան «Ծովափոկեր» հատուկ նշանակության ուժերի վետերանները հրապարակային բանավեճ են սկսել այն հարցի շուրջ, թե նրանցից ով է 3 տարի առաջ սպանել Ուսամա բեն Լադենին: Հատուկ նշանակության զորքերի նախկին զինվոր 38-ամյա Ռոբերտ Օ’Նիլը հարցազրույց է տվել Washington Post թերթին՝ հայտարարելով, որ հենց ինքն է սպանել «Ալ-Քաիդայի» առաջնորդին։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, սա հակասում է «փոկերի» նախկին ներկայացուցիչ Մեթ Բիսոնեթի հեղինակած գրքում տեղ գտած վարկածին: Ըստ այդմ, 2011-ին «ծովափոկերը» ներխուժել էին Բեն Լադենի պակիստանյան Աբոտաբադիու գտնվող նստավայրն ու սպանել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդին։

Սովորաբար հատուկ ծառայության վետերանները չեն բարձրաձայնում իրենց ծառայության մանրամասները:

Սակայն Օ’Նիլը, ով ժամանակից շուտ հեռացվել էր ծառայությունից և կորցրել իր արտոնությունների մի մասը, որոշել էր պատմել իր սխրագործության մասին:
Բիսոնեթն իր «Ոչ հեշտ օր» (No Easy Day) գրքում գրում է, որ «ծովափոկերից» առաջինն է կրակ բացել Բեն Լադենի վրա։ NBC-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում Բիսոնեթն այդ հակասությունները չի ցանկացել մեկնաբանել։




Լրահոս