Թուրքիայում ազգայնական տրամադրված երիտասարդների խումբը հարձակվել է ԱՄՆ-ի որոշ զինվորների վրա: Մոտ 10 մարդ զինվորների վրա ներկ է լցրել և փորձել նրանց գլխին պլաստիկ պարկեր հագցնել. տեղեկացնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Ստամբուլի շրջաններից մեկում: Քաղաքացիական զգեստ հագած զինվորականները ափ են իջել ամերիկյան ռազմանավից, որը թուրքական ափին է մոտեցել Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետո:
Ագրեսիվ երիտասարդները, ամերիկյան զինվորականների վրա ներկ լցնելով, նրանց մարդասպան են անվանել և կոչ արել անհապաղ լքել իրենց երկիրը: Զինվորները ստիպված են եղել փրկվել փախւստի դիմելով: Նրանցից ոչ մեկը չի տուժել: