Վաղարշապատում դաժան սպանություն կատարողը ձերբակալված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 27-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայ և Չոբանքարա կամարների տարածքով անցնող չգործող ջրատարում տղամարդու դիակ կա:
Հիշյալ վայրում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 1964 թ. ծնված Մայիս Խաչիկյանի դիակը` բռնության հետքերով: Ոստիկանության ծառայողների կողմից տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Մաշտոցի փողոցի թիվ 79 շենքի մոտ, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Մարատ Մարգարյանն իր Նիսան-Մարչ մակնիշի ավտոմեքենայի սրահում, դանակի չորս հարված հասցնելով, սպանել է Մ. Խաչիկյանին, դիակը տեղափոխել և գցել է ջրատարի մեջ ու հեռացել:
Մարատ Մարգարյանը Զվարթնոց օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ-ից մեկնելիս հայտնաբերվել և ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է իր կատարած սպանությունը: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:Ոստիկանությունից armlur.am -ին հայտնում են, որ Մարատ Մարգարյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս