Կրակել են Կոմայգու տրանսվեստիտների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուր   ժողականության դրսեւորումները նոր երանգներ են ստանում: Այսօր` մայիսի 29-ի գիշերը, միջադեպ է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց՝ Կոմայգու մոտ, որը մարմնավաճառ նույնասեռականների հավաքատեղին է համարվում:
NEWS.am-ի տեղեկություններով կեսգիշերին մի ամենագնաց է կանգնել Կոմայգու մոտ ու մեքենայի միջից կրակել են ճանապարհին կանգնած «թիթեռնիկների» վրա` խուճապի մատնելով նրանց:
Պարզվել է, որ այն օդամղիչ ատրճանակ է եղել եւ ընդամենը մի քանիսը թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: Այս տեղեկության վերաբերյալ մեր թղթակիցը մանրամասներ է փորձել ճշտել ոստիկանությունից: Ոստիկանությունում չեն հերքել, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Հայտնել են, որ ոստիկանները կատարվածից կարճ ժամանակ անց պարզել են մեքենայի մակնիշն ու կրակողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել, կատարվում է հետաքննություն:
Մեր տեղեկություններով, կրակողները 20-22 տարեկան երիտասարդներ են եղել:




Լրահոս