ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ 5 երեխա եւ 23 տարվա ստաժ, բայց ստանում եմ ընդամենը 18.700 դրամ թոշակ: Lսել եմ, որ նման դեպքերում թոշակի չափն ավել է լինում: Խնդրում եմ ասել` արդյոք ինձ օրենքով այդքան քիչ թոշակ է հասնում:

Սվետլանա Մարտիրոսյան, 72 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչեւ 25 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,04 X Ս բանաձեւով,
բ) 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,02 X (Ս-25) բանաձեւով:
Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական կենuաթոշակի չափը եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը uահմանում է ՀՀ կառավարությունը:
Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ:
ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ 2011 թվականի հունվարի 1-ից աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է 450 դրամ:
ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1860-Ն որոշմամբ 2012թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 13.000 դրամ:
Ըստ սոցիալական ապահովության պետական ծառայության հաղորդման՝ Ձեր ստաժը կազմում է 21 տարի, 4 ամիս, 20 օր (աշխատանքային ստաժում հաշվառված է նաեւ երեխաներին խնամելու ժամանակահատվածը), իսկ կենսաթոշակի չափը՝  20.938 դրամ:
Ձեր անձնական գործակիցը եւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի չափը 21 տարվա ստաժով կհաշվարկվեն հետեւյալ կերպ.
Գ = 21 x 0,04 = 0,84,
Կ= 13.000 (դրամ) + 21 (ստաժ) x 450 (դրամ) x 0,84 (գործակից) = 20.938 դրամ:         

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչության
պետ Ս. Սաիյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանի 2-րդ մասից նույնպես դիմումատուն հազիվ թե պատկերացում կազմի իր անելիքի վերաբերյալ, ուստիեւ ստիպված ենք Սվետլանա Մարտիրոսյանին նույն խորհուրդը տալ: Վերջինս անպայման պետք է դիմի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության տարածքային բաժին:




Լրահոս