Բելգիայի Լոյվեն քաղաքի Կաթոլիկ համալսարանի գիտնականները, հետազոտելով կանանց քայլվածքը, պարզել են նրանց սեքսուալ գաղտնիքները:
Դիտելով բազմաթիվ տեսանյութեր` գիտնականներին հաջողվել է անսխալ գուշակել, թե որ կանայք են պարբերաբար սեռական բավարարվածություն ունեցել, իսկ որոնք` ոչ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սեռապես բավարարված կանանց մկաններն անհամեմատ ավելի թուլացած են:
Բելգիացի գիտնականները նշել են նաեւ, որ սեռական փորձ ունեցող կանանց քայլվածքը տարբերվում է կույս աղջիկների քայլվածքից` սահունությամբ, զգացմունքայնությամբ, ազատությամբ եւ մկանային թմրածության բացակայությամբ,-այտնում է Naturalnews.com -ը