Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Լոզանում երկրպագուների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իր առաքելությունը թենիսում դեռ չի ավարտվել:
«Շատ եմ սիրում թենիսը, որպեսզի այժմ մտածեմ կարիերայիս ավարտի մասին: Ես ուղղակի չեմ կարող այժմ կանգ առնել», – ընդգծել է նա:
Դևիսի գավաթում հաղթելուց հետո շատ քիչ մրցաշարեր են մնացել, որոնք Ռոջերը դեռևս չի հաղթահարել: Ֆեդերերը երբեք չի կարողացել հաղթել Մոնտե-Կառլոյի «Մասթերս»-ը: