ՔՐԵԱԿԱՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանն առաջիկայում որոշ կադրային փոփոխություն է իրականացնելու ԱԺ աշխատակազմում: Ըստ այդմ՝ փոխվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարը. Վրեժ Գասպարյանի փոխարեն նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Ի դեպ, Վրեժ Գասպարյանի անունը կապվում էր տարիներ առաջ դրամաշորթության կապակցությամբ հարուցված քրեական մի գործի հետ, որի արդյունքում նրան հեռացրել էին նախագահականից: Բայց հետաքրքիրն այն է, որ Հովիկ Հովսեփյանի անունը եւս կապված է մութ պատմությունների հետ. խոսքը Բուզանդի փողոցում կառուցված էլիտար շենքերում բնակարանների գնորդներին «քցելու» հայտնի պատմության մասին է եւ եղբոր քրեական «զվարճանքների»՝ հեռավոր Մոսկվայում: Փաստորեն, իշխանական ճամբարում մաքուր կենսագրությամբ մարդ գտնելը դարձել է լուրջ խնդիր:




Լրահոս