Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժում ստացող 17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս են գրվել:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր կրկին այցելեց «Նորք» ինֆենկիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդասենյակներով, հետաքրքրվեց երեխաների առողջական վիճակով, զրուցեց ծնողների հետ: Վերջերիններս շնորհակալություն հայտնեցին հիվանդանոցի անձնակազմին ցուցաբերված բժշկական օգնության և հոգատարության համար:
Երևանի և Եղվարդի բժշկական կենտրոններում բուժում ստացած փոքրիկներին Արմեն Մուրադյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից նվերներ փոխանցեց: Նախարարը երեխաներին մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ այս պահին նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որից 13-ը` Եղվարդում: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա: