Տորեսը հաստատ «Չելսի» չի վերադառնա. Ժոզե Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ֆերնանդո Տորեսը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնալ անգլիական ակումբ: Նշենք, որ այժմ Տորեսը վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ում:

«Ֆերնանդո Տորեսը չի վերադառնա «Չելսի», դա հաստատ է: Այդ մասին հիմա խոսք լինել անգամ չի կարող», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Mirror-ը:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա իսպանացի հարձակվողն ընդամենը 1 գոլի հեղինակ է դարձել:

 




Լրահոս