Դավութօղլուի հայ խորհրդարականը սահմանը բացելու պայմաններ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդական Էթյեն Մահչուպյանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի բացման պայմանները, հաղորդում է РИА Новости-ն:

«Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել միայն փաթեթային համաձայնագրով: Դա վերաբերում է ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական խնդիրներին»,-նշել է Մահչուպյանը:

Մահչուպյանը հայերին մեղադրել է արմատականության մեջ՝ կապված ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքների հետ. «2015թ. ապրիլի 24-ը՝ անչափ խորհրդանշական տարեթիվ է, և քանի այն մոտենում է, հայկական միջավայրում այդ հարցը արմատական սրում է առաջացնում: Եթե Թուրքիան ինչ-որ քայլեր նախաձեռնի, ապա միայն մյուս տարի, քանի որ այդ ժամանակ կրքերը կհանդարտվեն»:

Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետ եղած ժամանակվա հայտարարությունը, որտեղ Թուրքիայի ներկայիս նախագահը ցավակցություն էր հայտնել «1915թ. դեպքերի ժամանակ զոհված հայերի սերունդներին»՝ Մահչուփյանը հայտարարել է. «Դա որոշակի նշաձող է, որից ցածր թուրքական կողմը ոչ մի դեպքում չի իջնի»:




Լրահոս