Կառլես Պույոլը մրցանակ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլը AS թերթի կողմից պարգևատրվել է կարիերայում ունեցած հաջողությունների համար: Կարիերան ավարտած Պույոլն ավագն էր այն «Բարսելոնայի», որը համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն թիմերից մեկը:

ԱԱ-2010-ի կիսաեզրափակչում նա հաղթական գոլի հեղինակ էր դարձել Գերմանիայի հավաքականի դեմ խաղում:

«Մի քանի անգամ դիտել եմ այդ դրվագը և չեմ հոգնում դա անելուց: Իհարկե, կարոտում եմ խաղադաշտում անցկացրած տարիները: Հիմա սովորում եմ և ցանկանում եմ ֆուտբոլը ճանաչել այլ տեսանկյուններից»,- նշել է Պույոլը:




Լրահոս