«Մեզնից հեռացավ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, ով իր ողջ կյանքը նվիրել էր Հայրենիքի ծառայությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզնից հեռացավ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, ով իր ողջ կյանքը նվիրել էր Հայրենիքի ծառայությանը։ Վահան Հովհաննեսյանի՝ բարձր արժանապատվությամբ և մեծ հայրենասիրությամբ օժտված հայի վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Այս մասին, մասնավորապես, ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի մահվան գույժը հայտնող ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Վահան Հովհաննեսյանը հնագիտության և հին պատմության բնագավառում 30-ից ավելի գիտական հրատարակված աշխատությունների հեղինակ է: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում՝ հնագիտություն և քաղաքագիտություն մասնագիտություններով:

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննեսյանը կյանքից վաղաժամ հեռացել է այսօր՝ դեկտեմբերի 28-ին՝ երկարատև ծանր հիվանդությունից, 58 տարեկան հասակում:




Լրահոս