Վայքի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից մեկը ՀՀԿ-ական է, մյուսն` անկուսակցական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովց տեղեկանում է, որ այս պահի դրությամբ Վայքի քաղաքապետի թեկնածությունն առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ, ՋՕԸ գործադիր տնօրեն Արագած Սաղաթելյանը և ինքնաառաջադրված անկուսակցական, «ՀԷՑ» ՓԲԸ  «Արաքս» մասնաճյուղի Վայքի ՀԷԿ-ի վարպետ Ալեքսան Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի արտահերթ ընտրության անցկացումը պայմանավորված է նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ: Նա այս տարվա նոյեմբերի 6-ին իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:

ՀՀ կառավարության նույն օրվա որոշմամբ Հարություն Սարգսյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին:




Լրահոս