«Վահան Հովհաննիսյանի վախճանը զգալի կորուստ է մեր երկրի համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորին  ցավակցությունն է հայտնում ՀՅԴ բյուրոյի անդամ, պետական-քաղաքական անվանի գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Վահան Հովհաննեսյանը հայաստանյան քաղաքական ու պետական կյանքում նշանակալի ավանդ ունեցող այն գործիչներից էր, ում վախճանը զգալի  կորուստ է մեր երկրի համար:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վահան Հովհաննեսյանի հարազատներին, մտերիմներին, Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերներին»,–ասվում է կուսակցության քաղխորհրդի հաղորդագրությունում:




Լրահոս