Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են. ԱԳՆ-ն` Հալեպի հայկական եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ.

«Դատապարտում ենք Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։

Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։

Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»:

Ինչպես հայտնել էինք, հունվարի 9-ին Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում հրթիռակոծվել է հայ կաթողիկե համայնքին պատկանող Ս. Ռիթա եկեղեցին:




Լրահոս