Ինքնասպան է եղել Ֆրանսիայում ահաբեկչությունները հետաքննող կոմիսարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է Charlie Hebdo պարբերականի հրատարակչությունում իրականացված ահաբեկչությունը հետաքննող կոմիսար Էլրիկա Ֆրեդուի ինքնասպանության մասին, գրում է lifenews-ը:

Իրավապահ մարմինների աշխատակիցը ծառայողական զենքից ինքնասպան է եղել ոստիկանության բաժանմունքի իր սենյակում հունվարի 9-ին գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում՝ Փարիզի կենտրոնում 12 մարդու սպանությունից մի քանի ժամ անց:

Ֆրեդուն հետաքննել է փարիզյան հրատարակչության վրա ահաբեկչական հարձակումը` մասնավորապես շփվել է զոհվածների ընտանիքների հետ:
Հայտնի է, որ կոմիսարն ինքնասպան է եղել` չավարտելով Charlie Hebdo-ի վրա հարձակման գործով զեկույցը:




Լրահոս