Նավթի համաշխարհային գները՝ Պարսից ծոցի երկրների ու ամերիկյան թերթաքարային գազի մատակարարների միջև շարունակվող հակամարտության ֆոնին, կարող են նվազել մինչև 1 բարելի համար 20 դոլարի:
Նավթի գինը կարող է անկում ապրել 1 բարելի համար մինչև 20 դոլարի՝ այդ կերպ 20 տարվա հակառեկորդ սահմանելով. ասվում է The Times-ի հոդվածում:
Հունվարի 13-ին Brent տեսակի նավթի գինը 1 բարելի համար հասել է 45.19 դոլարի՝ գրանցելով վերջին 6 տարում ամենացածր գինը. հիշեցնում է հոդվածի հեղինակը:
Վերլուծաբանների կարծիքով՝ Brent տեսակի նավթի գնի նվազումը վկայում է Եվրոպայի թուլացող տնտեսության մասին, ինչպես նաև այն մասին, որ ԱՄՆ-ից նավթի արտահանման արգելքը, որը գործում է 1970-ականներից, կարող է թուլանալ: