Չորս տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է` ներման դիմում գրի Սերժ Սարգսյանին և ազատ արձակվի:
Այս տեղեկությունը թերթի թղթակիցը փորձել է ճշտել Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գևորգյանից: Դուք բացառո՞ւմ եք, որ առաջիկայում նման բան կարող է լինել` ,Հժե-ի հարցին Գևորգյանը պատասխանել է. ,Անկեղծ ասած, նման հարց իրեն չեմ տվել, հիմա վախենամ` ես ինչ-որ կարծիք հայտնեմ ու մի տեսակ ճիշտ չստացվիե: Իսկ հնարավո՞ր է, որ առանց ձեզ հետ համաձայնեցնելու միանգամից ներկայացնի` հարցին Գևորգյանը պատասխանել է. ,Հնարավոր է, նման հարց ինձ հետ չի քննարկել, հիմա որևէ բան չեմ կարող ստույգ ասելե: Իսկ, երբ հարցը կրկնվել է, պաշտպանը հավելել է. ,Բացառում եմ, մտածում եմ, որ պետք է ինձ ասեր, քննարկեր ինձ հետ, դրա համար լուրջ չեմ համարում այդ բաները, ինքը ինձ կասեր անպայմանե: Թամամյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից: