Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հանդիսանալու է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր նպատակը:
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջնական որոշում է կայացրել 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում: Նրանք պատրաստ են 100 միլիոն եվրո վճարել Պոգբայի տրանսֆերի համար:
Ընթացիկ մրցաշրջանում նա 15 խաղ է անցկացրել Իտալիայի առաջնությունում և դարձել 4 գոլի և 4 գոլային փոխանցան հեղինակ: