Հափշտակել է անձնագիրը եվ տիրացել հեռախոսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 1987 թ. ծնված   Լիանա Չ.-ն եւ հաղորդում  տվել, որ հունիսի 24-ին, ժամը 12.00-ին, իր բնակարանում հյուրընկալված ոմն Արմինե    գաղտնի հափշտակել է իր ՀՀ քաղաքացու անձնագիրը և նույն օրն  իր անունից կեղծ գործարք կնքել “ԱրմենՏել” ՓԲԸ գրասենյակում, ինչի արդյունքում տիրացել է 300.000 դրամ արժողության “Նոկիա 800” տիպի բջջային հեռախոսի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արմինեն 1992 թ. ծնված  Արմինե Ա.-ն է:  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս