«Բորուսիա»-ն կարող է նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն չի բացառում, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ իրենք կարող են նոր ֆուտբոլիստների ձեռք բերել:

«Հազիվ թե նոր ֆուտբոլիստների իրավունքներ գնենք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն պետք չէ ամբողջովին հերքել դա: «Բորուսիա»-ն կարող է գնել նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին փուլի արդյունքներով՝ «Բորուսիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:




Լրահոս