Հայաստանի ոստիկաններն կկրեն միասնական ձեվի համազգեստներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարությունն այսօր նիստում ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, որով ոստիկանության ծառայողների համազգեստի գույնը սահմանված էր մուգ կապույտը, իսկ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները այլ համազգեստ էին կրում:
Ոստիկանության կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն` համազգեստի մուգ կապույտ գույնը նման էր պետական այլ մարմինների ծառայողների համազգեստի գույնին, ինչը երբեմն դժվարություն է առաջացնում ոստիկանության ծառայողներին այլ պետական մարմինների աշխատակիցներից տարբերելու համար:
Այսուհետ ոստիկանության ծառայողները կկրեն գույնով եւ ձևով այլ պետական մարմինների ծառայողների համազգեստից տարբերվող և բոլոր ստորաբաժանումների համար միասնական համազգեստ:




Լրահոս