Եթե Ռոյսը որոշի հեռանալ, ապա այդպես էլ կլինի. Վատցկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հույս է հայտնել, որ գերմանացի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը չի հեռանա ակումբից:

Նշենք, որ 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի գերակումբներ:

«Հույս ունենք, որ Ռոյսը երկար կմնա «Բորուսիա»-ում: Եթե նա որոշի հեռանալ, ապա այդպես էլ կլինի: Ֆուտբոլում գլխավոր նպատակներից մեկը թիմում տեղի ունեցող փոփոխություններից առավելագույն օգուտ ստանալն է»,- նշել է Վացկեն:




Լրահոս