Գյումրիում մարդիկ պահանջում են տարրական արդարություն. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել Գյումրու դեպքերի առնչությամբ:

«Հիմա այն, ինչ կատարվում է Գյումրիում ոչ մի կապ չունի հակառուսականության հետ: Մարդիկ ոչ թե դուրս են եկել Ռուսաստանի դեմ, այլ պահանջում են տարրակսն ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ: Եթե այդ արդարությունը չեն կարողանում ապահովել Հայաստանի իշխանությունները, ապա ժողովուրդը փորձում է յուրովի այդ հարցը լուծել ` Ռուսաստանի հյուպատոսության, ռազմաբազայի ղեկավարության, դեսպատան հետ…

Բա եթե Հայաստանը իշխանություն ընդհանրապես չունի, իսկ գազան-մարդասպանը ռազմաբազայից է, ինչ անե՞ն…հա մի բան էլ: Իշխանություններ` վաղը չփորձեք ամեն ինչ բացատրել գրանտակերներով, ամերիկացիներով, թուրքերով, եվրոպացիներով…Հասկանում եմ, այդպես հեշտ է…Սեփական վախկոտ ու ոչ կոմպետենտ կեցվածքը արդարացնելու համար…Սակայն մի հատ հետ նայեք ու ասեք…վերջիվերջո, բացի կրակելուց, մահակից ու ոստիկանության ուժերի կիրառումից, որևէ հարցի լուծման այլ ձև գիտե՞ք… »,-գրել է նա:




Լրահոս