ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պատգամավորներն ու ևս մեկ ցուցարար այժմ կուղևորվեն Գյումրիի ռուսական զորամաս՝ համոզվելու, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանում:
Այս մասին ցուցարարներին հայտարարեց Մարտուն Գրիգորյանը: Նա հավելեց, որ հնարավորության դեպքում կբերվի լուսանկար կամ տեսանյութ զորամասից:
Զորամասից վերադառնալուց հետո Գրիգորյանը խոստացավ, որ ներկայացնել իրադրությունը: