«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում: Մի կին իր դստեր հետ գնացել եւ հանդիպում է խնդրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Սակայն կնոջն ասել են, թե նախարարը չի կարող ընդունել, քանի որ հանդիպումների համար նախատեսված օր կա. պետք է գալ տոներից հետո:
Տիկինը չի համաձայնել եւ կառավարության շենքում շպրտելով պայուսակը՝ հայտարարել է, թե ինքն ինքնասպան կլինի՝ ցած նետվելով կամուրջից, ապա դստեր հետ դուրս է եկել մասնաշենքից:
Ըստ էության, ՀՀ Կառավարության մասնաշենքի պատասխանատու ոստիկանները կնոջ հայտարարության մասին տեղյակ են պահել կամուրջները հսկող ոստիկաններին: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված օրը Կիեւյան կամրջի մոտ ոստիկանները կարողացել են կանխել կնոջ ինքնասպանության փորձը եւ նրան տարել են ոստիկանության բաժին»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: